ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Բացվել է Ամասիայի առողջության կենտրոնը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մասնակցել է Ամասիայի առողջության կենտրոնի բացման արարողությանը:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը կարևորել է Ամասիայի առողջության կենտրոնի վերանորոգումը, քանի որ այն սպասարկում է շուրջ 9 հազար բնակչի: Իսկ ձմռան ամիսներին, երբ տարածաշրջանի ճանապարհները դժվարանցանելի են, այն կարող է օգնել լուծելու առաջին բժշկական օգնության հարցերը:
Նախարարը նշել է, որ կենտրոնն ապահովված է ժամանակակից սարքավորումներով, համալրված է մասնագետներով: Հարություն Քուշկյանի խոսքով, անհրաժեշտության դեպքում համապատասխան մասնագետներ կգործուղղվեն մարզ:
«Ամասիայի առողջական կենտրոնը Շիրակի մարզում վերջինը չէ. հատուկ ուշադրություն է դարձվում բարձրլեռնային և լեռնային, ինչպես նաև սահմանամերձ համայնքներին»,-ասել է առողջապահության նախարարը, հայտնելով, որ մինչև ապրիլ նոր բժշկական կենտրոն կբացվի նաև Գյումրիում, ինչպես նաև մոտակա ժամանակներում` Մարալիկում:
Նշենք, որ կենտրոնի շինարարական աշխատանքներն իրականացվել են «Հայաստանի սոցիալական ներդրումներե հիմնադրամի ֆինանսավորմամբ, որի արժեքը կազմել է մոտ 88 մլն դրամ: Ամասիայի առողջության կենտրոնը սպասարկում է նախկին շրջկենտրոնի և հարակից բնակավայրերի շուրջ 9000 բնակչի, առողջության կենտրոնն ունի ծննդատուն, պոլիկլինիկա և շտապ օգնության ծառայություն, որի լիարժեք գործունեության համար օժանդակ շինություն է կառուցվել:
Առողջության կենտրոնն ունի շտապօգնության երկու մեքենա, ինչպես նաև ծննդօգնության համար սարքավորումներ, որոնք երկրաշարժից հետո` 23 տարի չի ունեցել: Կենտրոնն ունի 30 աշխատող:
Ամասիայի առողջության կենտրոնից ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը մեկնել է Գյումրիում կառուցվող հիվանդանոցի շինհրապարակ, հանդիպել շինարարների հետ, ուսումնասիրել շենքի հարակից տարածքը, շրջել կիսակառույց շենքի հարկաբաժիններում, քննարկել տանիքի հետ կապված մի շարք հարցեր:
Նախարարը շինարարների հետ մեկ անգամ ևս քննարկել է շինարարական աշխատանքների ավարտի ժամկետները:
Հարություն Քուշկյանն այցելել է նաև Գյումրիի ավստրիական մանկական հիվանդանոց: Նախարարը շրջել է հիվանդանոցի մանկական բաժանմունքներում, դիտարկել առաջիկայում նախատեսվող վերանորոգման հնարավոր տարբերակները:
30.01.2012
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
10.10.2025
03.07.2025
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







